Կար մի կրիա, որը շատ էր սիրում խաղալ, զվարճանալ, վազվզել։ Նա սիրում էր բոլոր խաղերը՝ թե՛ ակտիվ, թե՛ ոչ ակտիվ։ Մենք բոլորս գիտենք, որ կրիաները դանդաղ են քայլում, բայց այս կրիան ուրիշ էր․ նա կարող էր նույնիսկ մարդուց էլ արագ քայլել ու վազել։
Մի օր նա որոշեց գնալ իր ընկերոջ ծննդյան օրը։ Կրիան չգիտեր, թե ինչ է «ծնունդը», և նույնիսկ չգիտեր, թե երբ է իր սեփական ծնունդը։ Նա գնաց ընկերոջ տոնին և առավոտից մինչև ուշ գիշեր խաղաց։
Մի քանի օր անց նա թռչում էր ուրիշ երկիր։ Երբ նայում էին նրա պասպորտը, հարցրեցին՝ «Այսօր ձեր ծնունդն է՞»։ Կրիան պատասխանեց․ «Դա ինչ է»։ Մոտ հինգ րոպե մարդիկ բացատրում էին նրան, թե ինչ է ծնունդը։ Կրիան վերջապես հասկացավ, և այդ առիթով նրան թույլ տվեցին անվճար ճանապարհորդել տարբեր երկրներ։ Բոլորը նրան նվիրեցին սուվենիրներ ու այլ նվերներ։
Երեկոյան նա հավաքեց ամբողջ քաղաքը և նշեց իր ծնունդը։ Այդ օրվանից հետո նա շատ հոգնեց։
Կար մի կրիա, որը շատ էր սիրում խաղալ, զվարճանալ, վազվզել։ Նա սիրում էր բոլոր խաղերը՝ թե՛ ակտիվ, թե՛ ոչ ակտիվ։ Մենք բոլորս գիտենք, որ կրիաները դանդաղ են քայլում, բայց այս կրիան ուրիշ էր․ նա կարող էր նույնիսկ մարդուց էլ արագ քայլել ու վազել։
Մի օր նա որոշեց գնալ իր ընկերոջ ծննդյան օրը։ Կրիան չգիտեր, թե ինչ է «ծնունդը», և նույնիսկ չգիտեր, թե երբ է իր սեփական ծնունդը։ Նա գնաց ընկերոջ տոնին և առավոտից մինչև ուշ գիշեր խաղաց։
Մի քանի օր անց նա թռչում էր ուրիշ երկիր։ Երբ նայում էին նրա պասպորտը, հարցրեցին՝ «Այսօր ձեր ծնունդն է՞»։ Կրիան պատասխանեց․ «Դա ինչ է»։ Մոտ հինգ րոպե մարդիկ բացատրում էին նրան, թե ինչ է ծնունդը։ Կրիան վերջապես հասկացավ, և այդ առիթով նրան թույլ տվեցին անվճար ճանապարհորդել տարբեր երկրներ։ Բոլորը նրան նվիրեցին սուվենիրներ ու այլ նվերներ։
Երեկոյան նա հավաքեց ամբողջ քաղաքը և նշեց իր ծնունդը։ Այդ օրվանից հետո նա շատ հոգնեց։
Մաթեմատիկայի մասնախմբի քննարկումՄայիսյան հավաքի շրջանակում, կրտսեր դպրոցի բոլոր չորրորդ դասարանի սովորողները կատարում և իրենց բլոգում հրապարակում են մաթեմատիկա առարկայից հետևյալ գործնական աշխատանքները․Ժամանակահատվածը՝Մայիս 5-22Աշխատանքի նպատակն է ներկայացնել մաթեմատիկա առարկայից սովորողի ձեռք բերած կարողություններն ու հմտությունները, դրանց գործնական կիրառումը առօրյայում։Աշխատանքի նպատակըՍովորեցնել սովորողին ճիշտ օգտվել չափիչ գործիքներից (չափերիզ, քանոն) և կատարել գործնական չափումներ իրական միջավայրում:Ամրապնդել թվաբանական գործողությունների հմտությունները՝ հիմնվելով սեփական չափումների արդյունքների վրա:Զարգացնել աչքաչափով հեռավորություն կանխատեսելու, իրական և ենթադրյալ տվյալները համեմատելու և շեղումները հաշվելու ունակությունը:Առաջադրանք առաջին1.Սովորողը բակում կամ տանը նշում է սկզբնակետ և այդ կետոից կատարում է 10 սովորական քայլ: Չափերիզով չափում է անցած հեռավորությունը, նշումը կատարում՝ սանտիմետրերով։Այնուհետև բաժանելով 10-ի՝ գտնում է մեկ քայլի միջին երկարությունը:2.Երկու ընկեր կամ սովորողն ու ծնողը կանգնում են իրարից որոշակի հեռավորության վրա: Մինչև չափումներ անելը, երկուսն էլ նախապես գուշակում և գրանցում են, թե քանի քայլ է իրենց միջև եղած հեռավորությունը: Սովորողը քայլում է ընկերոջ ուղղությամբ և հաշվում իրական քայլերի քանակը: Սովորողը աևդեն իմանալով իր մեկ քայլի միջին երկարությունը արտահայտված սանտիմետրով և բազմապատկում է իրական քայլերի քանակով՝ գտնելով ընդհանուր հեռավորությունը: Բլոգում գրանցում են իրական ու գուշակած թվերը և հաշվում, թե քանի քայլով կամ սանտիմետրով են շեղվել կանխատեսման ժամանակ:Առաջադրանք ԵրկրորդՍովորղը վեցնում է վանդակավոր թուղթ, և վրան դնում է տարբեր չափերի ուղղանկյուններ, քառակուսի, ցանկության դեպքում նաև եռանկյուն, վանդակների օգնությամբ հաշվում է յուրաքանչյուր պատկերի մակերեսը։ /Ամենաքիչը երեք պատկեր /։Բլոգում տեղադրում է կատարած աշխատանքի լուսանկարը և հաշվարկները:Առաջադրանք ԵրրորդՍովորողը մեկ օրվա ընթացքում գրանցում է, թե քանի ժամ է ծախսում հետևյալ գործողությունների վրա՝ քնել, տնից -դպրոց — տուն տնային առաջադրանքներ կատարելուն, դպրոցում դասերը կատարելուն, լրացուցիչ խմբակների / պար, երաժշտական գործիք, սպորտ/ բակայնի խաղերի, համակարգչով խաղերի/ այդ վում նաև հեռուստացույցի դիտում/Համակարգչային որևէ ծրագրով (Word, Excel, Paint) կազմում է աղյուսակ և ստեղծում համապատասխան սյունակային դիագրամ:Դիագրամի օգնությամբ պարզում է. որ ո՞ր գործողությունն է խլում իրենից օրվա ամենամեծ մասը և ո՞րը՝ ամենափոքրը:Հաշվում է, թե շաբաթական քանի ժամ է անցկացնում էկրանի առջև: Եթե այդ ժամանակը կրճատի 2 անգամ, ի՞նչ հետաքրքիր գործով կզբաղվի ազատված ժամերին: Առաջադրանք Չորրորդ(Սովորողը կարող է ընտրել ներքոհիշյալ տարբերակներից որև մեկը, ցանկության դեպքում կարող է կատարել երկուսը)Տարբերակ 1. Խաղոսկր․ վրան գրված է 1-6թվերը (զառ) Եթե խաղոսկրը նետես 15 անգամ, ի՞նչ թվեր կբացի, կատարի գրանցում։Սովորողը 15 անգամ նետում է խաղոսկրը և արդյունքները գրանցում աղյուսակում:Գրանցում է արդյո՞ք իրական արդյունքը համընկավ կանխատեսած արդյունքի հետ։ Ինչ հետևություն կարող ես անել։Տարբերակ 2.Անթափանց տոպրակի մեջ դնում է 7 կարմիր և 3 կապույտ մատիտ: Գույները սովորողն կարող է փոխել։Սովորողն առանց նայելու հանում է մեկ մատիտ, գրանցում գույնը, հետ դնում անթափանց տոպրակի մեջ և խառնիում: Կրկնում է փորձը 10 անգամ:Քանի՞ անգամ դուրս եկավ կարմիրը և քանի՞ անգամ կապույտը: Ինչպե՞ս կփոխվեր հավանականությունը, եթե մատիտների քանակը լիներ հավասար (5 կարմիր, 5 կապույտ):Ո՞ր գույնի մատիտը հանելու հավանականությունն է ավելի մեծ և ինչո՞ւ: Փորձիր պատասխանը գրել կոտորակով (օրինակ՝ 10-ից քանիսը):Միասնական թեստի նմուշ, մաթեմատիկայի բաղադրիչ մասը տես այստեղ։
Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրաքաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամենակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկատարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են
Հայաստանի Հանրապետության մարզերը
Վարչական մարզերՄարզային կենտրոնը1. ԱրագածոտնԱշտարակ2. ԱրարատԱրտաշատ3. ԱրմավիրԱրմավիր4. ԳեղարքունիքԳավառ5. ԼոռիՎանաձոր6. ԿոտայքՀրազդան7. ՇիրակԳյումրի8. ՍյունիքԿապան9. Վայոց ՁորԵղեգնաձոր10. ՏավուշԻջևան
Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխւսվորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաքները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչության թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:
Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1986թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:
Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքաղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:
Մեր հանրապետության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:
Հարցեր և առաջադրանքներ
Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը: